Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 15:20-ի սահմաններում Սարալանջից դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 1 հոգի, ով տղա երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով Հնդկաստանի քաղաքացի է։

Նա Ազատության պողոտայով ընթանալիս է եղել դեպի Բաբայան փողոց և դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Mercedes-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.