Արմավիրում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնին, երեխան տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 

Ժամը 18:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Մեր տուն» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Հրաչ Մ.-ին:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին երեխային տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

 

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.