Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Hyundayi»-ն, ինչի հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլեկտրասյանը

Նոյեմբերի 21-ին, ժամը 20։45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի սկզբնամասում ավտոմեքենայից նկատվում է ծուխ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ` Հ. Ղ., ծնված 1991թ․) և «Hyundayi» (վարորդ՝ Զ․ Հ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.