Լարված մթնոլորտ՝ դատարանում. Ազատի կացարանի հրդեհից զոհված զինվորի հարազատը հարվածել է մեղադրյալներից մեկին (տեսանյութ)

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը լարված մթնոլորտում է անցնում։

 

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

 

Նախքան նիստի մեկնարկը՝ զոհված զինծառայողներից մեկի հարազատը հարվածել է մեղադրյալներից մեկին։

 

Նիստը ընդմիջվել է:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 

Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, ևս 3-ը՝ տեղափոխվել հիվանդանոց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.