Արցախի ռուսական համայնքի ղեկավարին Ադրբեջանը բաց է թողել

Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա մուտք է գործել Հայաստան։

 

«Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ հեռախոսով զրուցել է նրա հետ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն արդեն երկու օր է՝ կապի դուրս չի գալիս, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա:

 

Հիմա կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։

Բորդովի ջանքերով Արցախից այդ օրերին դուրս է բերվել 406 սլավոնական ընտանիք։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.