22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1,050 անձ

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1,050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

 

Հայտնում են ՀՀ կառավարությունից։

 

770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):

 

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.