Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավ

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասացին ՀՀ քննչական կոմիտեից:

 

Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է նաև 20 մլն դրամ գրավ:

 

Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանին և ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար:

Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանին ազատ են արձակել 1 միլիոն դրամի գրավի դիմաց։ Այս մասին ասել է Ալոյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.