Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը (87 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում՝ երկամարտի 221 կգ արդյունքով (96+125):

Գյուրջյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում, իսկ պոկումում արժանացել է փոքր բրոնզին։

 

Մ23 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք: Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին Պետրոսյանը զիջել է ընդամենը 1 կգ-ով: Պետրոսյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

Հայաստանի ներկայացուցիչներից Մ20 տարեկանների պայքարում երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է +87 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը: Ավանեսյանը երկամարտի 214 կգ (96+118) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։ Ավանեսյանը փոքր բրոնզե մեդալի արժանացավ նաև պոկում ու հրում վարժություններում։ Պոկում վարժությունում Ավանեսյանը 96 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.