ԱՄՆ-ն լիովին հանձնառու է աջակցելու այս նպատակին, որն ավելի լավ ապագա կբերի Հարավային Կովկասի համար. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել համագործակցությունը և ներգրավվածությունը՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ ապահովելու կայուն խաղաղություն:

«Մենք լիովին հանձնառու ենք աջակցելու այս նպատակին, որը կբերի ավելի լավ ապագա բոլոր նրանց համար, ովքեր Հարավային Կովկասում են», - ասվում է Բլինկենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում:

 Բլինկենը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն գնահատում է  Ադրբեջանի հետ զարգացող համագործակցությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.