Շատ հազվադեպ հնարավոր է, որ կարմրուկով վարակվելուց տարիներ անց պացիենտի մոտ զարգանա գլխուղեղի ախտահարում, որը հանգեցնում է մահվան. ԱՆ խորհրդատու

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում, ու նրանց մոտ հիվանդությունը կարող է շատ ավելի ծանր ընթացք ունենալ, քան երեխաների: Այս մասին նշում է ինֆեկցիոն հիվանդությունների գծով ԱՆ խորհրդատու Նարինա Սարգսյանցը:

 

Նրա խոսքով` մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում.

 

«Իհարկե, շատ հազվադեպ, բայց հնարավոր է, հիվանդանալուց տարիներ անց պացիենտի մոտ զարգանա գլխուղեղի ախտահարում, որը որպես կանոն, հանգեցնում է մահվան»:

 

Կարմրուկի դեմ պատվաստանյութը կիրառվում է մոտ 60 տարի, դրանք անվտանգ են, արդյունավետ են և մեծ ազդեցություն են ունեցել կարմրուկից մահացության նվազեցման վրա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.