Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, նա մնում է ամբողջ կյանքի ընթացքում և այստեղ երկու վտանգ կա․ ԱՆ պաշտոնյա

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

 

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հրավիրած ասուլիսի ընթացքում մատնանշեց երկու վտանգ, որը սպառնում է կարմրուկի դեպքում։

 

«Համաճարակաբանական տեսակետից երկու կարևոր բան շեշտեմ․ կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, նա մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Սրա վտանգավորություն ինչումն է, եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է ակտիվանալ, այս դեպքում առաջանում է ուղեղի թաղանթի բորոբոքում, վտանգավորությունը դրա հետ է կապված, որը գրեթե 100 տոկոս մահվան ելք է առաջացնում։ Երկրորդ վատ հանգամանքը հետևյալն է․ եթե կարմրուկի վիրուսով մարդը վարակվում է, առաջանում է իմուն համակարգի հիշության կորուստ։ Սա ի՞նչ է նշանակում, որ եթե երեխան, ենթադրենք, բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել է, կամ տարբեր հիվանություններով հիվանդացել, է և արդյունքում առաջացել է իմուն հիշողություն, կարմրուկի վիրուսով հիվանդանալոց հետո օրգանիզմն այլևս չի հիշում, և օրգանիզմը դառնում է խոցելի ցանկացած «անշառ» հիվանդությունների նկատմամբ, և այդ պրոցեսը տևում է երեք տարի, որպեսզի իմուն համակարգը կրկին վերականգնվի, այս երկու փաստը շատ կարևոր է»,–ասաց Գայանե Սահակյանը։

 

Մասնագետը հստակեցրեց, որ ինքը չի ասում, թե նորից պետք է պատվաստվել, երեք տարի հետո իմուն համակարգը գտնում է  իր հիշողությունը, այդ երեք տարում, սակայն, պետք է չափազանց զգույշ լինել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.