Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։

 

«Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ըստ աղբյուրի՝ կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։

 

Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.