Բորիս Ջոնսոնը մանրամասներ է պատմել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունից առաջ Պուտինի հետ ունեցած զրույցից

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ ունեցած իր զրույցի մասին։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, նրա խոսքերն է մեջբերում բրիտանական Telegraph թերթը։

 

Պարբերականի հաղորդմամբ՝ Ջոնսոնը «անհավանական ու շատ երկար» զրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ժամանակ սպառնացել է Պուտինին Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումով։

 

«Նա ասաց․ «Բորիս, Դուք ասում եք, որ Ուկրաինան առաջիկայում չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը»: Եվ ես ասացի. «Դե, նա չի նախատեսում մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին: Դուք դա շատ լավ գիտեք»»,- հայտարարել է Ջոնսոնը։

 

Բրիտանացի քաղաքական գործչի խոսքով՝ Պուտինի հետ զրույցում նա պնդել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելը «կատարյալ աղետ» կլինի։ Ջոնսոնը նաև խոստացել է, որ Լոնդոնը կաջակցի Կիևի իշխանություններին։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քիչ հավանական էր այս հարցում Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշումների պատճառով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.