Եզրափակիչը կլինի Աշխարհի առաջնություններում իմ վերջին խաղը. Մեսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսին պատասխանել է աշխարհի առաջնությունում իր վերջին հանդիպման մասին հարցին.

 

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան: Աշխարհի առաջնություններում ելույթներս կավարտեմ՝ եզրափակչում անցկացնելով իմ վերջին հանդիպումը»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։

 

35-ամյա արգենտինացին ԱԱ-2022-ում դարձել է 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

 

Մեսին Արգենտինայի կազմում իր նորամուտը նշել է 2005 թվականին Հունգարիայի դեմ խաղում: Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնություններում նա խփել է 12 գոլ և կատարել 8  գոլային փոխանցում։

Դեկտեմբերի 13-ին Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթել է Խորվաթիային (3:0):

Դեկտեմբերի 18-ին արգենտինացիները եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիա-Մարոկկո խաղի հաղթողի հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.