Պուտինը Շոլցին ասել է, որ Կիևին ֆինանսական և քաղաքական աջակցությունը հանգեցնում է նրան, որ Ուկրաինան ամբողջությամբ հրաժարվում է բանակցությունների գաղափարից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը կայացել է Բեռլինի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ Պուտինը Շոլցին կոչ է արել «վերանայել Գերմանիայի մոտեցումները» Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Պուտինը նաև ասել է, որ Կիևին ֆինանսական և քաղաքական աջակցությունը հանգեցնում է նրան, որ Ուկրաինան ամբողջությամբ հրաժարվում է բանակցությունների գաղափարից։

«Ուշադրություն է հրավիրվել արևմտյան պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի կողմից, Կիևի ռեժիմը զենքով լցնելու, ուկրաինացի զինվորականներին մարզելու կործանարար գծի վրա»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ հրթիռային հարվածները հարկադիր արձագանք են եղել Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչությանը և այլ սադրանքներին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.