Մոսկվան աշխատում է Ռուսաստանում Ասադ-Էրդողան հանդիպման կազմակերպման ուղղությամբ

Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է Ռուսաստանում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին նա ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի տարածքում «Ճանկ-սուր» գործողության մեկնարկի մասին։ Անկարան կարծում է, որ Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներգրավված է եղել Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը։

«Թուրքիան պետք է հաշվի առնի դա (Ռուսաստանի Դաշնությունում բանակցությունների հնարավորությունը): Մենք կարծում ենք, որ նման հանդիպումն ընդհանուր առմամբ դրական և օգտակար կլինի, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Լավրենտևը։

Ավելի վաղ Էրդողանը չէր բացառել, որ կարող է հանդիպել իր սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադի հետ՝ չնայած այս երկրում Անկարայի ռազմական գործողությանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.