Արևմուտքի հետ նախկին հարաբերությունների վերականգնում չի լինի. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հավաքական Արևմուտքի և առանձին ԵԱՀԿ-ի այսօրվա գործողությունների ֆոնին չպետք է ակնկալել Եվրոպայի անվտանգության ոլորտում աշխատանքի հարցում Ռուսաստանի և Արևմուտքի նախկին հարաբերությունների վերականգնում ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ինչ-որ պահի արևմտյան հարևաններն ու նախկին գործընկերները» շահագրգռված կլինեն վերականգնել եվրոպական անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքը։ Սակայն, Լավրովի խոսքերով, վերականգնումը չի աշխատի, քանի որ վերականգնումը նշանակում է այն, ինչ եղել է նախկինում, բայց այլևս չի լինի «բիզնես, ինչպես նախկինում է եղել»։

Բացի այդ, արտգործնախարարը պարզաբանել է, որ ԵԱՀԿ-ի և Արևմուտքի ներկայիս գործողությունները «դժվար հարցեր» են առաջացնում այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ կունենան Ռուսաստանը և կազմակերպությունը, ինչպես նաև  հարցեր է առաջացնում հենց ԵԱՀԿ-ի ապագայի վերաբերյալ։

Լավրովը եզրակացրեց, որ եթե Արևմուտքը հասկանա, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ գոյակցել ինչ-որ փոխհամաձայնեցված հիմունքներով, ապա ռուսական կողմը կլսի Արևմուտքի առաջարկները, բայց պարզ է, որ դրանք պետք է լինեն «փոխգործակցության սկզբունքորեն նոր սկիզբ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.