Լուկաշենկոն առաջինն է հրաժեշտ տվել մահացած ԱԳ նախարար Մակեյին (լուսանկարներ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին հրաժեշտն է տվել մահացած արտգործնախարար Վլադիմիր Մակեյին:

Ինչպես գրում է mk.ru-ն, հրաժեշտի արարողությունից կադրերը հրապարակվել են համացանցում։ Լուսանկարներից երևում է, որ նախագահը մուգ կարմիր վարդերի փունջ է բերել։

Լուկաշենկոն իր նստավայրից արարողությանը գնացել է ոտքով:

Վլադիմիր Մակեյը մահացել է նոյեմբերի 26-ին՝ 64 տարեկանում։ Նա Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում էր 2012 թվականից, իսկ նախկինում ղեկավարում էր հանրապետության նախագահի աշխատակազմը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մակեյը մահացել է Դրոզդիում գտնվող իր տանը սրտի կաթվածի հետևանքով։

 
 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.