Խորհուրդ է տրվում Օկոնի ջրվեժ ճամփա ընկնել ճամփորդական կոշիկներով, խնդրում ենք չաղտոտել և պահպանել բնությունը. Աննա Հակոբյան (տեսանյութեր)

Օկոնի ջրվեժ, Լաստիվերից (Ենոքավան) մոտ չորս կիլոմետր գետնիվեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով տեսանյութեր:

 

«Գետափով ճանապարհ չկա։ Լաստիվերի ճամփաբաժանից պետք է շարունակել աջով, Օկոնի կամրջից աջ՝ կածաններով գետնիվեր։

 

Խորհուրդ է տրվում ճամփա ընկնել ճամփորդական կոշիկներով եւ պատրաստված։ Ջրվեժի լճակում կարելի է լողալ։ Խնդրում ենք չաղտոտել եւ պահպանել բնությունը»,- տեսանյութերին կից գրել է Հակոբյանը:

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.