Զելենսկին վարչապետին հանձնարարել է մշակել Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար պարտադիր քննություն հանձնելու կարգը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետին հանձնարարել է մշակել Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար պարտադիր քննություն հանձնելու կարգը։

 

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակվել է ավելի քան 25 000 մարդու աջակցությունն ստացած միջնորդություն՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար ուկրաիներենի, Ուկրաինայի պատմության, սահմանադրության և օրհներգի իմացության պարտադիր քննություն մտցնելու վերաբերյալ։

 

«Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար պարտադիր քննություն մտցնելու հարցը օրենսդրական կարգավորում է պահանջում։ Դիմել եմ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին՝ էլեկտրոնային միջնորդությունում բարձրացված հարցը համակողմանիորեն մշակելու խնդրանքով։ Բարձրացված հարցերի քննարկման արդյունքների մասին կտեղեկացվի էլեկտրոնային միջնորդության հեղինակին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.