G20-ի շրջանակում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպում. հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկվել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Ինդոնեզիայում G20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Կիևի ռազմականացմանն արևմտյան երկրների աջակցության անընդունելիությունը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև այլ միջազգային հարցերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությանը Սև ծովում և բազմակողմ կառույցների շրջանակներում։

«Նախարարները գոհունակություն են հայտնել 2022 թվականին երկրների միջև ամենաբարձր և բարձր մակարդակներով քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու սերտ շփումները Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության միջև, այդ թվում՝ անձամբ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա: Հաստատվել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը Կիևի ռեժիմի ռազմատենչ հավակնություններին Արևմուտքի հետագա աջակցության անընդունելիության վերաբերյալ, ինչը խրախուսում է Ուկրաինայի իշխանություններին հետ կանգնել նախկինում ձեռք բերված խաղաղության համաձայնագրերից»,- ասվում է հայտարարության մեջ։

Մինչդեռ Չավուշօղլուն Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ G20-ի շրջանակում։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի պատերազմը, պարենային անվտանգությունը և Սիրիան»,- ասվում է հրապարակման մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.