Թուրքիան բացատրել է, թե ինչու չի միանում հակառուսական պատժամիջոցներին

Թուրքիան չի միանա այն պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարում Ռուսաստանի նկատմամբ... Մենք պատժամիջոցներ չենք կիրառում և չենք միանա դրանց։ Մենք պետք է նայենք մեր սեփական շահերին: Եթե բոլորը քանդեն կամուրջները, ո՞վ է խոսելու Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերություններն այնպիսի բնույթ են կրում, որ պատժամիջոցների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի Թուրքիայի տնտեսությանը, քան Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք հստակ դիրքորոշում ենք ընդունել (պատժամիջոցների հարցում: Դա ընդունված է նաև Արևմուտքում»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.