Վերջնական հաջողությունը կլինի Պուտինի պարտությունը. Քլինթոն

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ սկսելու ժամանակը դեռ չի եկել: Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը France Culture-ին տված հարցազրույցում։

«Ես ուկրաինացիների կողմից եմ, ինչը նշանակում է, որ անհնար է ժամանակից շուտ շտապել բանակցությունների հարցում։ Կարծում եմ, որ վերջնական հաջողությունը կլինի Պուտինի պարտությունը։ Եվ այս հարցում ես կարող եմ միայն համաձայնել նախագահ Զելենսկիի և նրա կառավարության խնդրանքների հետ, այն է՝ ամբողջական դուրսբերում Ուկրաինայի օկուպացված տարածքներից»,- ասել է Քլինթոնը։

Նա նաև մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Արևմուտքը «չպետք է նվաստացնի Ռուսաստանին»։ Քլինթոնի խոսքով՝ այս դիրքորոշումը հնացել է, իսկ Պուտինը վաղուց անցել է կարմիր գիծը։ Քլինթոնը նշել է, որ այն երկրները, որոնք ռուսական ագրեսիայի «առաջին գծում» են՝ Լեհաստանը և Բալթյան երկրները, շատ ավելի հստակ պատկերացում ունեն, թե ով է Պուտինը և ինչ նպատակներ ունի»։

«Պուտինը միշտ ունեցել է մեսիական և նարցիսիստական ինքնապատկեր. նա մարդ է, որի համար Խորհրդային Միության փլուզումը պատմության մեծագույն աղետներից մեկն էր», - ասել է նախկին պետքարտուղարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.