Մեդալի արժեքը հասկանալու համար նախ պետք է լինել և զգալ գնահատված. ըմբիշ Մանվել Խնձրցյան

Ըմբիշ Մանվել Խնձրցյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Մարզական ուղին առանց այդ էլ կարճ է, և պետք չէ այն արհեստականորեն ավելի կարճացնել:
Մարզիկների գրանցած արդյունքները միայն իրենցը չեն. ցանկացած մեդալ թիմային աշխատանքի արդյունք է, և թիմի անդամները (մարզիչներ, բժիշկներ, կազմակերպություններ, ֆեդերացիա, օլիմպիական կոմիտե, պետություն) պետք է լինեն իրենց տեղում: Շղթայի մասնակիցներից որևէ մեկի ոչ լրիվ կամ թերի աշխատանքը կհանգեցնի վատ հետևանքների:
Մենք մեր մեդալների արժեքը հասկանում ենք, երբ ոտք ենք դնում հայրենիք և տեսնում հայրենակիցների ոգևորվածությունը, սակայն միայն նրանց հոգեբանական աջակցությունը բավարար չէ:
Մեդալների մի կողմը շատ փայլուն է, բայց պետք է նկատել նաև, այն ծանր ու երկարատև աշխատանքը, որը տարվում է :
Մեդալի արժեքը հասկանալու համար նախ պետք է լինել և զգալ գնահատված»:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.