Չեմ անի դաջվածք՝ սկուդետոն նվաճելու դեպքում, եթե չեմպիոն դառնանք, դա կմնա իմ գլխում․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի «ներաձուրիների» հավանական չեմպիոնության դեպքում։

 

Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանում Ա Սերիայի 32 տուրից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 14 միավորով առաջ «Միլանից»։

 

«Ես չեմ սիրում դաջվածքներ և չէի անի դաջվածք՝ որպես սկուդետոն նվաճելու խորհրդանիշ։ Եթե չեմպիոն դառնանք, դա կմնա իմ գլխում և իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Դա ինձ բավական է»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Inter Xtra-ն:

 

Հենրիխը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.