Եվրոպայում մարդն օրական օգտագործում է 8-19 գրամ աղ․ Առողջապահության նախարարություն

Եվրոպական տարածաշրջանում մարդն օրական միջինում օգտագործում է 8-ից 19գ աղ, ինչն ավելին է, քան ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող առավելագույն 5գ չափաբաժինը։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը և հրապարակել լուսանկար։

 

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.