Գերմանիան կարող է արագ հրաժարվել ռուսական ածխից և նավթից. Շոլց

Գերմանիան աշխատում է ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ածխի և նավթի մատակարարումից։ Այս մասին ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա շարժումը (դեպի ռուսական էներգիայից հրաժարում) բավականին արագ է լինելու, մենք արդեն ակտիվորեն աշխատում ենք ձեռնարկությունների հետ՝ ածխի ներկրումը վերակողմնորոշելու ուղղությամբ, դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարի։ Մենք աշխատում ենք նաև նավթի հետ կապված նմանատիպ միջոցառումների իրականացման վրա, մատակարարումներից հրաժարումը կարող է շատ արագ իրականացվել»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, կանցլերը խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսների
ներմուծման կտրուկ էմբարգոյի դեպքում «շատ աշխատատեղեր» կհայտնվեն հարվածի տակ։

Մարտին Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել էր մինչև այս տարվա վերջ 67%-ով նվազեցնել ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.