Պատերազմում զոհվածների մասունքները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում փորձաքննությունից հետո. Անահիտ Ավանեսյան

44–օրյա պատերազմում   զոհվածների աճյունների մասունքները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո։

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները իրենց հարազատների, որդիների մարմինների մասունքները չեն վերցնում, որովհետև չեն վստահում և հավատում,ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այո, կան դեպքեր, երբ նույնականացվել են, արդյունքները կրկնակի անգամ, որոշ դեպքերում՝ եռակի, հաստատվել են այլ երկրներում, և դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները և հուղարկավորությունները իրականացնել»:

 

Նախախարարը տեղեկացրեց, որ մինչ այս պահը Հոլանդիա, Վրաստան, Գերմանիա և մի շարք այլ երկրներ կրկնակի փորձաքննության համար ուղարկված աճյունների մասունքների նմուշները բոլորը 100%-ով համապատասխանել են Հայաստանում տված արդյունքներին:

Թե քանի՞ մասունք կա՝ նախարարը հորդորեց քննչական մարմիներից ճշտել՝ ասելով, որ չի տիրապետում այդ տեղեկությանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու և ի վերջո հուղարկավորելու․«Բայց նաև, մյուս կողմից մենք հասկանում ենք, որ ինչ-որ մի ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, եղբայրական գերեզմանի մասին խոսք չի գնում»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.