Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Պուտինը հրամանագիր է ստորագրել տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամաբ՝ հրամանագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։

 

Հրամանագրի նախաբանում նշում է, որ այն ստորագրվել է «ԱՄՆ-ի և նրան միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ՝ կապված ՌԴ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման հետ»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում նշված տնտեսական միջոցները կիրառվում են Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար:

 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.