Marca. Յոթ անձի մեղադրանք է առաջադրվել` կապված Մարադոնայի մահվան հետ

Արգենտինայում քրեական գործեր են վարվում լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ:

 

Marca-ն հայտնում է, որ յոթ անձի մեղադրանք է առաջադրվել Մարադոնայի մահվան հետ կապված։ Նրանց սպառնում է 8-ից 25 տարվա ազատազրկում:

Ըստ աղբյուրի՝ դատական գործի մեջ ասված է, որ Մարադոնայի առողջությանը հետևող բժշկական թիմը կատարել է անտեղի ու անխոհեմ գործողություններ՝ հիվանդի առողջական վիճակը թողնելով ճակատագրի վրա:

 

Մարադոնան կյանքից հեռացավ անցյալ տարվա նոյեմբերին՝ 60 տարեկան հասակում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.