ԱՄՆ Տեխաս նահանգի գլխավոր դատախազը հակամոնոպոլիական նոր հայց է ներկայացրել Google ընկերության դեմ

Ամերիկյան Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը մի քանի նահանգների անունից նոր հակամոնոպոպոլիական հայց կներկայացնի Google ընկերության դեմ:Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով չորեքշաբթի Twitter սոցիալական ցանցում գլխավոր դատախազի հրապարակած տեսաուղերձին:

«Ես պատրաստակամությամբ հայտարարում եմ, որ Տեխաս նահանգը մի քանի նահանգների անունից հայց է ներկայացնում Google ընկերության դեմ մրցակցային կանոնները խախտելու, սահմանափակումների պրակտիկայի և մոլորեցնող տեղեկատվության պատճառով»,- ընդգծել է Փաքսթոնը:

Նա Google-ին մեղադրել է մի շարք խախտումներում, այդ թվում նրանում, որ ընկերությունը պարբերաբար կիրառում է իր «մոնոպոլիայի իշխանությունը», որպեսզի վերահսկի գնագոյացումը:

 

Ինչպես մանրամասնում է Bloomberg գործակալությունը, Փաքսթոնի հայցն ուղղված է թվային գովազդի շուկայում ընկերության պահվածքի վրա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.