Տպավորություն է, որ իշխանությունը ծրարով փող ստացողների, թալանչիների բոլորի հետ համերաշխ է, սակայն մեզ հետ հաշտ չէ. Մարուքյան

Վարչապետի մակարդակով ծրարով գումար ստացող նախարարների մասին հայտարարությունները չեն կարող լինել ուղղակի հայտարարություններ, դրանք պետք է լուրջ քննության առարկա դառնան՝ կամ հերքվեն, կամ հաստատվեն պաշտոնապես։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Պատգամավորի խոսքով, պետական դավաճանների հետ կապված վարչապետն ուղղակի հայտարարություններ է անում, սակայն անուններ չեն հնչեցվում։
«Ասել որ կա դավաճան, այդ եզրույթը գոնե ընկալու՞մ ենք ինչ է նշանակում, ինձ համար դա պետական անվտանգության մակարդակի հարց է, երբ վարչապետը որևէ մեկին որակում է որպես դավաճան։ Հետևաբար այս հայտարարության հետևից գնացող կա՞, կա՞ բացահայտող ով է դավաճանը և ինչ է արել»,-ասաց Թանդիլյանն ու ավելացրեց, որ ինքն անորոշության մեջ է։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ավելացրեց, որ ընդդիմությունը ոչ մի հայտարարություն անհետևանք չի թողնում. «Երբ ասացին կան պետական դավաճաններ, հարցրինք ովքեր են նրանք։ Երբ նախարարների աշխատավարձերի կրկնապատկման վերաբերյալ տեղեկություն եղավ, վարչապետին հարցրի ինչու եք կրկնապատկել, այն էլ գաղտնի։ Սկսվեց խոսակցություն, որ նախարարներն այն ժամանակ ծրարներով գումար են ստացել, հիմա չեն ստանում, հետևաբար կրկնապատկել ենք։ Հիմա տիկին Թանդիլյանը հարցնում է ովքեր էին ծրարներով գումար ստանում, այդ հարցերը երկար քննարկվում են, բայց պատասխան չի լինում»։

Նա նշեց, որ հիմա այդ ծրարներով գումար ստացողների մի մասը կառավարությունում է աշխատում և եթե որոշ աշխատողներ ծրարով գումար են ստացել, ապա դա նորմա՞լ է, որ նրանք շարունակում են պաշտոնավարել։

«Տպավորություն է, որ իշխանությունը ծրարով փող ստացողների, թալանչիների բոլորի հետ համերաշխ է, սակայն մեզ հետ հաշտ չէ»,-ասաց ԼՀԿ ղեկավարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.