Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է՝ դադարեցնում է մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։


«Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը:

Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.