Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀԺ-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Պատճառն այն է, որ Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել եւ անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել նրա ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:

Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել եւ 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այն ժամանակ ՀՔԾ-ն երաշխավորներին հայտնել էր, որ իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է պատասխանատվության։ Քննիչը որոշում է կայացրել Ֆանարջյանի եւ Վահրամ Քահան Մելիքյանի վճարած 30 միլիոն դրամը պետական եկամուտ դարձնելու մասին, ինչը մեր զրույցում հաստատեց Մարինա Օհանջանյանը:

Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: ՀՔԾ-ն նրան ՀՔԾ-ն թույլատրել էր արտերկիր մեկնել 2019 թվականի հունվարից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.