Ալեքսանդր Սարգսյանի որդին կրակել է՝ թմրանյութի ազդեցության տակ. տուժողի հայր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Դատախազը հրապարակում է Հայկ Սարգսյանի գործով վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս չի գտնվում ՀՀ-ում և չի կարող ներկայանալ դատական նիստին։

Վկան իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը զանգել է որդուն, ով սույն գործով տուժող է, սակայն հեռախոսազանգին պատասխանել է մի կին՝ նշելով, որ որդուն վիրահատում են, այնուհետև, հասնելով հիվանդանոց՝ տեսել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։

«Մոտեցավ վիրահատող բժիշկը և ասաց, որ վիրահատությունը նորմալ է անցել։ Դավիթին տեղափոխել են հիվանդասենյակ։ Բացի այդ՝ նշեց, որ մի երիկամը հեռացվել է, որովհետև պայթել էր և կարել հնարավոր չէր, իսկ լյարդի վրա կար են դրել։ նա նաև ասաց, որ վնասվել է Դավիթի ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէր և ամենավտանգավորը դա էր։ Նշեմ, որ, երբ ժամանեցինք հիվանդանոց, այնտեղ էր գնվում նաև Առողջապահության նախարարը, ով դուրս էր գալիս Դավիթի մոտից և, ինչպես հետագայում իմացա, նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- նախաքննական ցուցմունքում ասել է տուժողի հայրը։

Նրա խոսքով՝ ընկերների մեջ տիրող խոսակցության ընթացքում տեղեկացել է, որ որդու վրա կրակել են իրենց հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղում, սակայն ով է կրակել,այդ ժամանակ չի իմացել, ինչից ենթադրել է, որ կրակել է հենց Ալեքսանդր Սարգսյանը։

Վկան նշել է, որ մի քանի օր անց հանդիպել է որդու ընկերներից մեկին, ով ասել է, որ կրակողը եղել է Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ թմրանյութի ազդեցության տակ։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.