Սոխ չենք կերել, սիրտներս էլ չի մռմռա. Վարդան Ղուկասյանը՝ իրեն հարցաքննության կանչելու վերաբերյալ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում նախաձեռնելու են հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին։

«Փաստինֆո»-ն հարցի շուրջ զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ։

- Պարոն Ղուկասյան ՇՄ դատախազն ասաց, որ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու եք նաև Դուք․

- «Թումո»-ի համար առաջին ներդրողը ես եմ եղել։ Ցավում էի, չգիտեի տերերն ովքեր են։ «Օազիս» ենք կառուցել էս քաղաքում, որ ասենք Շիրակի մարզում և ՀՀ-ում շատերը կնախանձեն՝  նմանատիպ բաներ ստեղծվեն։ Մինչև այսօր ներդրումներ են արվում։ Չորս ամիս է աշխատում, վեց ամիս էլ փակ է լինում։ Հիմա գնացեք, փակ է։ Դենդրոպարկ է սարքած, կանաչներով, բանով գեղեցիկ։ Այս երկրի բոլոր կառույցներն իրենց աշխատողներով այնտեղ են եղել։ Նո՞ր է սրանց միտքն ընկել։ Թումոն երեկ-էսօր եկել է ուզում է բոլորի ձեռքից խլի հա՞։ Հիմա էլի խլելո՞վ է էս կյանքը։ Սարքել ենք գեղեցիկ, բոլորը գիտեն։ Օրենքի տառով ենք սարքել, վախենալու բան չունենք, էդ հայտարարություններն էլ հերթական սենսացիոն հայտարարություններն են, որ վերջում կտեսնեք՝ ամեն ինչով մաքուր ենք եղել։ Սոխ չենք կերել, սիրտներս էլ չի մռմռա։ Կապրենք, կտեսնենք, օրենքի տառով կառաջնորդվենք։ Միայն հո ասելով չի։

-Այսինքն` բոլոր շինություններն օրինակա՞ն են օտարվել։

- Միանշանակ, Կադաստրի վկայականով։ Բոլոր շինությունները ո՞րն է, մի հատ «Օազիս» է կառուցված, որը Դենդրոպարկի տեղ է, որ ինքն ամբողջությամբ մշակութային կառույց է և մեջը 100-ից ավելի տարբեր կանաչիներ կան, ծաղկանոցներով։ Բոլորը մեզ խրախուսել են, որ նմանատիպ բան ենք կառուցել, եղբայրներս բան, հիմա էս ի՞նչ եղավ։ Ինչի՞ խառնվեցին իրար։

-Իսկ նախկինում այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության կանչե՞լ են։

-Իսկ ինչի՞ պետք է հարցաքննության կանչեն, երբ որ ասենք լավ բան ես անում էս քաղաքին։ Գործարան չենք թալանել, ավերել։ Ոչնչից բան ենք սարքել։ Հլը թող գնան ամբողջ Հանրապետության բոլոր գործարանների դարդը լան, Գյումրի քաղաքի ամբողջ թալանի մասին մտածեն, որ գործարանները ծախեցին ու քանդեցին ու վերացրեցին, հետո գան էդ գյոզալական կառույցին նայեն։ Թե ինչ խնդիր կա։ Բան ենք կառուցել, վատ ե՞նք արել։

-Այսինքն պատրա՞ստ եք հարցաքննվել այս գործով։

Եթե օրենքը թույլ է տալիս, որ պետք է գնամ, ուրեմն անպայման կգնա,։ Եթե թույլ չի տալիս չեմ գնա։ Հետո փախնելու ինչ ունեմ, ինչ խնդիր ունեմ։ Հանքարդյունաբերությունը չենք սեփականաշնորհել օֆշորներում գրանցել։ Չորս ամիս աշխատում է, թող գան տանք իրենց։ Այնտեղ մի քանի ատրակցիոն էր տվեցինք Թումո կենտրոնին։ Երկրում Թումո կենտրոնի առաջին ներդրումը ես եմ արել։ Զարմանալի է էլի էդ ամեն ինչը, «անաղուհաց քրդի շուն»։

-Պարոն Ղուկասյան, ամեն դեպքում, եթե որևէ խախտում չլիներ, քրեական գործ չէր հարուցվի..

-Գիտեք ինչ, ո՛չ որևիցե մեկից մի բան ենք վերցրել, ո՛չ ինչ-որ մեկի ունեցվածքն ենք վերցրել։ Մեր ունեցվածքը բերել ներդրում ենք կատարել, կադաստրով, ամեն ինչով։ Մարզպետարանով բոլոր կառույցները պտտված եկել կադաստրը վկայականը տվել է։ Եթե իրավունք չունեինք այդքան բան անելու, բա այդքան գումար ինչու՞ ծախսեցինք այդքան բան կառուցեցինք։ Մենք նորմալ, ոնց որ ամբողջ աշխարհում նորմալ այգի մտնես, դենդրոպարկեր կան, Փարիզում էլ կա։

-Խոսքը գնում է այդ շինության օրինական լինելու մասին։

-Եթե կադաստրը վկայական է տալիս, ո՞նց կարա անօրինական լինի։ Քաղաքապետարանը, որ հող հատկացում է անում, գնում է մարզպետարան, հետո գնում է  քաղշիննախարարություն, էդ ճանապարհով հետ է եկել, բոլոր թույլտվությունները տվել են։ Վերջում էլ կադաստրը վկայականը գրանցել է։ Հիմա անօրինականի հետ ի՞նչ խնդիր ունենք։ Էս 20 տարի է օրինական էր, հիմա դարձավ անօրինակա՞ն։ Դե հա, ինչ ուզենան կասեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.