Բաժին : Կարևոր
ԱԳՆ-ը՝ Սվիտալսկու հայտարարություններից
«Շատ դժվար է պատկերացնել դա, քանի որ հանրային սեկտորում 100-ավոր ՀԿ-ներ կան, այստեղ ավելի շատ չարաշահումների խնդիր կարող է լինել: Բայց վերահսկողության տեսանկյունից աժիոտաժը չեմ հասկանում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններից:
Վերջինս ընդգծեց՝ Պ. Սվիտալսկին առաջարկություն է արել, որ կապված է հանրային սեկտորի մասնակցությանը հանձնաժողովին: «Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հանրային սեկտորը հայտնվելու, այո, պիտի ներգրավված լինի, բայց վերահսկողականում, իսկ եթե խոսքը վերաբերում է ընտրական հանձնաժողովի ձևավորմանը, դա խնդրահարույց է ու ավելի մեծ չաշահումների կարող է բերել»,-եզրափակեց փոխնախարարը: