«AstraZeneca»-ն խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ

«AstraZeneca» միջազգային դեղագործական ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը COVID-ի դեմ կարող է հազվադեպ կողմնակի ազդեցություն ունենալ՝ թրոմբոզ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով։ Այս մասին հայտնում է «Telegraph»-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։

 
 
 

Նշվում է, որ ընկերության դեմ խմբակային հայց է ներկայացվել, քանի որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակված պատվաստանյութը լուրջ վնաս է հասցրել հիվանդներին կամ նույնիսկ հանգեցրել է մահվան։ Տուժածները և մահացածների հարազատները «AstraZeneca»-ից մինչև 100 միլիոն ֆունտ սթերլինգ փոխհատուցում են պահանջել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.