Բաժին : Հասարակություն
Բժիշկն ասել է, թե հավի որ մասն է ավելի լավ չուտել
Հավի որ մասն է ավելի առողջ, քան մնացածը, և որը, ընդհակառակը, ավելի լավ է չուտել, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է բժիշկ, սննդաբան և գաստրոէնտերոլոգ Նատալյա Սիչեւան։
«Սպիտակ թռչնի միսը պարունակում է նվազագույն քանակությամբ ճարպ, ուստի փորձագետների մեծամասնությունը հավի ամենաառողջ մասն է համարում կուրծքը»,- նշել է Սիչևան։
Այնուամենայնիվ, բազմազանությունը կարևոր է սնուցման մեջ, ուստի չպետք է հրաժարվել նաև ազդրերից և ոտքերից։ Սիչեւայի խոսքով՝ ընթրիքին կարելի է կրծքի միս ուտել, սակայն ավելի մուգ թռչնամիսը խորհուրդ է տրվում միայն ճաշին։
«Կարելի է օգտագործել նաև սրունքը և ազդրը, բայց խորհուրդ եմ տալիս դրանք ուտել ճաշին, իսկ բարակ կուրծքը՝ ընթրիքին: Կրծքամիսը շատ քիչ ճարպեր ունի: Սրունքը և ազդրը ավելի մոտ են կարմիր մսին, կա բավականաչափ հագեցած ճարպ, ինչը մենք ամբողջությամբ չենք հեռացնում սննդակարգից, բայց միևնույն ժամանակ սահմանափակում ենք այն»,- պարզաբանել է Սիչևան։
«Մաշկը պարունակում է ամենահագեցած ճարպը, ուստի հավի այս հատվածը միշտ պետք է դեն նետել»,- ընդգծել է նա։
«Շատերն անցնում են թռչնի մսին, օրինակ՝ հրաժարվելով խոզի կամ տավարի միսից, բայց միևնույն ժամանակ հավի սրունքներ կամ թեւիկներ կաշվով են ուտում: Հավի միսը կունենա նույն քանակությամբ ճարպ, ինչ խոզի կամ տավարի յուղոտ միսը, եթե մենք չհանենք մաշկ։ Նույնիսկ եթե այն մաշկով կրծքամսի մի մասն է լինելու»,- ասել է Սիչևան։