Մոսկվայի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված մղումը «հարվшծ է թիկունքից». իրանցի պատգամավոր

Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ` աջակցելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը կոչված է Ադրբեջանի Հանրապետությունը կապել  Նախիջևանի հետ՝ առանց հայկական անցակետերի։ Այս մասին Tasnim գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին:

«Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։

Մալեքին քննադատել է Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված նրա մղումը  որակել է որպես «հարված թիկունքից», որը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանից կոշտ պատասխան ստացավ Պարսից ծոցի երեք իրանական կղզիների հարցով իր դիրքորոշումից հետո, և  նույն պահվածքը կկրկնվի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.