Եկել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF-ին տված հարցազրույցում ասել է, որ եկել է քննարկելու պահը, թե ինչպես արագացնել Ուկրաինայում զինված հակամարտության ավարտը։

 

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Ես կարծում եմ, որ այժմ եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես պատերազմի ներկա իրավիճակից անցնել խաղաղության»,-ասել է Շոլցը:

 

«Ամեն դեպքում, հաջորդ խաղաղության համաժողովը կլինի։
Վլադիմիր Զելենսկին և ես համաձայն ենք, որ Ռուսաստանը նույնպես պետք է մասնակցի դրան»,- հավելել է կանցլերը։

Մեկնաբանություններ