ԱՄՆ նախագահական ընտրությունների «Նոստրադամուս»-ը կանխատեսել է՝ ով է նոյեմբերին հաղթելու

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը. նման կանխատեսմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահական ընտրությունների «Նոստրադամուս» հռչակված պատմաբան Ալլան Լիխտմանը, գրում է The Guardian-ը:

«Քամալա Հարիսը կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, համենայնդեպս դա իմ կանխատեսումն է այս մրցավազքի արդյունքի վերաբերյալ: Բայց արդյունքը կախված է ձեզանից: Այսպիսով, դուրս եկեք և քվեարկեք», - ասել է 77-ամյա Լիխտմանը:

Ամերիկյան համալսարանի պատմության պրոֆեսորն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսում է 1984-ից և ճշգրիտ կանխատեսել է բոլորը, բացառությամբ մեկի՝ Ջորջ Բուշի վիճարկվող հաղթանակը Ալ Գորի նկատմամբ 2000-ին: Բայց ինքը՝ Լիխտմանը, բազմիցս ասել է, որ այս սխալը չի խաթարում իր մշակած մոդելի արդյունավետությունը, քանի որ, նրա կարծիքով, Բուշն անարդարացիորեն էր հաղթել։

Լիխտմանի կանխատեսումները հիմնված են մի շարք ճշմարիտ/կեղծ բանալի-կետերի վրա, որոնցով չափվում է նախագահության համար առաջադրված թեկնածուի հաջողությունը, 
և հաշվի չեն առնում հարցումների միտումները:

Ըստ Լիխտմանի՝ Հարիսը բանալի-կետերի մեծ մասով առաջ է անցել Թրամփից:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Հարիսը դարձել է դեմոկրատ թեկնածուն այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը լքեԼ Է ընտրապայքարը։ Ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.