Իրանի նախագահը կմեկնի Իրաք. սա նրա առաջին արտասահմանյան այցն է նոր պաշտոնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է սեպտեմբերի 11-ին այցելել Իրաք` պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով։

 

Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։

 

Սա Փեզեշքիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։

 
Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։
 
Նա տեղեկացրել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշքիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.