ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջն առևшնգnղները բերման են ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին։

 

Այյսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս, բռնել և վնասազերծել են 3 կասկածյալներին, որոնք կապ են ունեցել առևանգման հետ։

 

Վերջիններս տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրանց ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանների և ԱԱԾ-ականների գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ են եղել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չեն հայտնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել էին Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստով, մոտեցել էին Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել էին որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել էին անհայտ ուղղությամբ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.