Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է. հայտնի են հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքները

Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:

 

Քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Ջոն Հայրապետյանն ու Դանիել Մխեյանը:

 

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:

 

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։ Շնորհավորում ենք ընտրված բոլոր անդամներին և մաղթում արդյունավետ աշխատանք։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.