Եգիպտոսն օգոստոսի 8-ին իր բոլոր ավիաընկերություններին արգելել է Իրանի օդային տարածքով անցնել

Եգիպտոսն իր բոլոր ավիաընկերություններին հրահանգել է հինգշաբթի վաղ առավոտյան երեք ժամ խուսափել Իրանի օդային տարածքից՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին:

 

Այս մասին հաղորդում է ALARABIYA NEWS-ը։

 

Չորեքշաբթի օդաչուներին ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ հրահանգն ուժի մեջ կմտնի 3 ժամով։

 

«Բոլոր եգիպտական փոխադրողները պետք է խուսափեն դեպի Թեհրան թռիչքից: Նման տարածքի վրայով թռիչքի ոչ մի ծրագիր չի ընդունվի»,- ասված է ծանուցման մեջ՝ նկատի ունենալով նախատեսված երեքժամյա ժամկետը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.