Մենք ունենք շատ կարևոր ազգային խնդիր՝ անդամակցել ԵՄ-ին․ Վրաստանի վարչապետ

Վրաստանը հավակնոտ նպատակ ունի՝ դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը։

 

Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բեռլինում։

 

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Մենք ունենք շատ կարեւոր ազգային խնդիր՝ անդամակցել Եվրամիությանը։ Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ մինչև 2030 թվականը Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ։

Այսօր մեր երեխաները արտասովոր կերպով երգեցին ԵՄ հիմնը, և ես համոզված եմ, որ այդ երեխաների ապագան ԵՄ-ում է»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, այս նպատակին հասնելու համար կարեւոր է Վրաստանին բարեկամ գործընկերների եւ երկրների աջակցությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.