Նեկտարին. ինչn՞ւ է այն ավելի oգտակար, քան դեղձը

Օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով ապահովելու լավագույն տարբերակը սննդակարգում մրգերի ներառումն է: Նեկտարինը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում:

 

Այն պարունակում է երկաթ, ֆոսֆոր, կալիում, A, C վիտամիններ, նատրիում, կրեմնիում: Այն ավելի քիչ շաքար է պարունակում, քան դեղձը: Նեկտարինի բաղադրության մեջ նաև պեկտին է առկա, որն անհրաժեշտ է մի քանի հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Նեկտարինը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա։

 

Այն օգտակար է նաև հետևյալ խնդիրների դեպքում.

 

աթերոսկլերոզ
հիպերտոնիա
նյարդային խանգարումներ
խոլեստերինի բարձր մակարդակ:

 

Նեկտարինը հզոր հակաօքսիդանտ է, օգնում է կանխարգելել մաշկի վաղ ծերացումը, կնճիռների առաջացումը: Այս միրգը նպաստում է նաև նյութափոխանակության արագացմանը:

Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ¼ բաժակ նեկտարի թարմ հյութ օգտագործել հետևյալ խնդիրների դեպքում.

սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
քրոնիկական փորկապություն
բարձր թթվայնություն
անեմիա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.