Բժիշկը հաստատել է սուրճի օգտակարությունն ու խորհուրդ տվել խմել ամեն օր․ ահա, թե ինչու

Չինաստանի Soochow University-ի գիտնականների կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել տարբեր հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը:

 

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 10 հազար կամավոր։ Նրանք տեղեկատվություն են տրամադրել իրենց ապրելակերպի մասին՝ ներառյալ ֆիզիկական ակտիվության մակարդակը և օգտագործած սուրճի քանակը։ 10 տարվա դիտարկումներից հետո գիտնականները պարզել են, որ սուրճի չափավոր օգտագործումը (օրական 2-3 բաժակ) կարող է փոխհատուցել նստակյաց ապրելակերպի բացասական ազդեցությունն առողջության վրա։

Ուսումնասիրության համաձայն՝ սուրճն ունի հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ, որոնք օգնում են հակազդել ֆիզիկական ակտիվության պակասի հետևանքով մարմնին հասցված վնասին: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ դա չի նշանակում, որ սուրճը կարող է լիովին պաշտպանել բոլոր հիվանդություններից։

 

Հետազոտության արդյունքներին աջակցում է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։ Նա նշել է, որ սուրճն իրականում կարող է առողջության օգուտներ ունենալ:

 

Մյասնիկովը հիշեցրել է, որ սուրճը պաշտոնապես ներառված է քաղցկեղի քիմիականխարգելման գործընթացի մեջ ու կարող է կանխել լյարդի քաղցկեղի զարգացումը։ Բացի այդ, սուրճը կարող է նվազեցնել արթրիտի, շաքարախտի, առիթմիայի, հոդատապի և Պարկինսոնի հիվանդության վտանգը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.