Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին

Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն։ Այդ մասին այսօր Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման առաջին փուլի ավարտին, որի հետևանքով Տավուշի չորս գյուղեր հանձնվեցին Ադրբեջանին։

 

Նրա խոսքով՝ սահմանի գծմամբ էականորեն մեծանում է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն այս գյուղերի, այլ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

«Արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով։ Դուք գիտեք, որ մեզ համար սկզբունքային էր սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման ստեղծելը, այլ՝ սահմանները վերարտադրելը»,- նշեց Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.